ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը
Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 28:
Այսպես, վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման եւ արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել: