Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Charlie Hebdo-ում Մուհամեդի թեմայով արված ծաղրանկարների վերահրապարակումը
Թեհրանը դատապարտել է իսլամական մարգարե Մուհամեդի թեմայով արված ծաղրանկարների կրկնակի հրապարակումը ֆրանսիական Charlie Hebdo թերթում, որը նվիրված է եղել 2015-ի ահաբեկչության ժամանակ զոհվածների հիշատակին։
«Իսլամի սուրբ մարգարեի և աստվածային այլ մարգարեների նկատմամբ ցանկացած անհարգալից վերաբերմունք անընդունելի է», – ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ֆրանսիական շաբաթաթերթը որոշել է կրկին հրապարակել Մուհամեդի վերաբերյալ ծաղրանկարները՝ հարձակման գործով դատավարության մեկնարկի նախօրեին։ Հրապարակումն ուղեկցվել է ծաղրանկարիչ Լորան Սուրիսոյի խոսքերով. «Մենք երբեք չենք հանձնվի և չենք ենթարկվի ուրիշի կամքին»:
2015 թվականի հունվարի 7-ին Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրները հարձակում գործեցին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության վրա: Նրանք սպանեցին 12 մարդու, այդ թվում ՝ 8 լրագրողի և նկարիչների: