Դոնալդ և Մելանյա Թրամփերը կամավորներ են փնտրում Սուրբ Ծննդյանն ընդառաջ Սպիտակ տունը զարդարելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը բացում են Սպիտակ տունը հասարակության առջև և կամավորներ են փնտրում Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այն զարդարելու համար, փոխանցում է AP-ն:
Սպիտակ տունը նաեւ հրավիրում է երաժիշտների, երաժշտական խմբերի եւ երգչախմբերի հայտեր ներկայացնել դեկտեմբեր ամսվա բաց դռների օրերին:
Սպիտակ տանը հայտարարել են, որ այս տարի ավելի քիչ կամավոր կընտրվեն` Սուրբ Ծննդյան զարդարանքների ժամանակ սոցիալական հեռավորությունն ապահովելու համար: Ակնկալվում է, որ կամավորները նույնպես դիմակներ կկրեն եւ ձեռքերի ախտահանիչ միջոցներ կօգտագործեն: