ՊՍԺ-ի ևս 3 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
Ֆրանսիական ՊՍԺ-ի ևս 3 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է AS-ը:
Կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են եղել չիլիացի դարպասապահ Կեյլոր Նավասի, բրազիլացի պաշտպան Մարկինյոսի և արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի մոտ:
Ավելի վաղ COVID-ով վարակվել էին բրազիլացի հարձակվող Նեյմարը, արգենտինացի կիսապաշտպաններ Անխել Դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը:
ՊՍԺ-ի համար մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին՝ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի «Լենսի» դեմ խաղով: