Հնդկաստանում կոկոս հավաքում են ռոբոտները
Հնդկաստանում հնագույն մասնագիտության աշխատակիցները փոխարինվել են ռոբոտներով: Երկրի բնակիչներն այլևս չեն ցանկանում կոկոս հավաքել, երիտասարդները նախընտրում են համալսարան ընդունվել, ապա աշխատել գրասենյակներում, գրում է Popmech-ը:
«Կոկոսային կադրերի» պակասի խնդիրը կարողացել են լուծել Ամիրտա Վիշվա Վիդյապիտամի համալսարանի գիտանակնները: Թիմը կարողացել է ծառ մագլցող ռոբոտի ստեղծել, որը կարողանում է ինքնուրույն կոկոս հավաքել: Սարքի նախատիպն անվանել են Ամարան: Ռոբոտը գտնվում է մշակման փուլում արդեն 3 տարի, եւ սա նրա 6-րդ, ամենահաջող փորձն է:
Ռոբոտի ստեղծողներն ասում են. «Իհարկե, մարդն ավելի արագ է աշխատում, սակայն Ամարանի առավելությունն այն է, որ կարողանում է աշխատել մի քանի անգամ ավելի երկար»: