Վան Դե Բեկի գործակալը նշել է, որ մարտին ֆուտբոլիստը մոտ է եղել «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուն
Հոլանդական «Այաքսի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի գործակալը խոսել է իր հաճախորդի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:
«Վան Դե Բեկի ծառայություններով հետաքրքրված էին եվրոպական գրեթե բոլոր առաջատար թիմերը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ճիշտ ընտրություն էր մեզ համար:
Մարտին Վան Դե Բեկը գրեթե պայմանագիր էր կնքել «Ռեալի» հետ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ձախողեց նրա տեղափոխությունը»,- գործակալի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:
23-ամյա կիսապաշտպանը մանչեսթերյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր՝ այն 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Այաքսին» կվճարի 40 միլիոն եվրո: