Սլացիկ ոտքեր, ամառային կերպար․ Մարգարիտա Պոզոյանը ուլտրակարճ կիսատաբատով
Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային գրավիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է կարմիր երանգի բլուզ, սպիտակ կիսատաբատ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, մարզակոշիկներ։ Նա արձակել է վարսերը, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում են գլխարկն ու պայուսակը։
Ավելի վաղ երգչուհին պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնք նաեւ հաճոյախոսություններ էին արել։ Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ երգչուհին ավելի շատ ուշ աշունն է սիրում, թե ձմեռը։ Ի պատասխան երգչուհին լողավազանում արված լուսանկար էր հրապարակել ու նշել, որ ամենից շատ ամառ է սիրում։ «Առաջարկվածից՝ ձմեռը»,- գրել էր նա։