«Բորուսիան» ներկայացրել է ակումբի արտագնա համազգեստը (ֆոտո)
Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի արտագնա համազգեստը՝ նախատեսված 2020/21 մրցաշրջանի համար:
«Բորուսիայի» երկրորդ համազգեստը սև գույնի է՝ դեղին գծանշումներով: Համազգեստի վրա ակումբի տեխնիկական հովանավոր Puma ընկերությունն ավելացրել է նաև գրաֆիտի:
Ակումբի հովանավորների տարբերանշանները սպիտակ գույնի են: