Կուրտուայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է Marca-ն:
Բելգիայի հավաքականի ճամբարին միանալիս 28-ամյա դարպասապահը հանձնել է COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է եղել: Այժմ Կուրտուան ինքնամեկուսացման մեջ է: Եթե կրկնակի թեստերը չհաստատեն վարակի առկայությունը, նա կկարողանա մասնակցել առաջիկա խաղերին:
Բելիգայի հավաքականը պատրաստվում է Դանիայի (սեպտեմբերի 5) և Իսլանդիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ Ազգերի լիգայի խաղերին: