Գևորգ Ղազարյան. Սա ահազանգ է, որպեսզի ուշադրություն դարձվի մեր ֆուտբոլին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 5) և Էստոնիայի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին պատրաստվում է առանց մի քանի առանցքային խաղացողների, որոնց թվում է Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է հավաքականին չմիանալու պատճառների, Խոակին Կապարոսի հետ զրույցի ու ակումբային գործերի մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել այլազգի ֆուտբոլիստների՝ Հայաստանի հավաքական հրավիրելու վերաբերյալ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը նշել էր, որ ունես մկանային վնասվածք, այդ պատճառով չես հրավիրվել այս հավաքին: Ե՞րբ ես ստացել այդ վնասվածքը և որքա՞ն կտևի վերականգնողական փուլը:
Նախ նշեմ, որ խաղերից մոտ 2 շաբաթ առաջ ես ստացել էի հավաքականին միանալու նախնական հրավերը: Սակայն Կիպրոսի առաջնության մեկնարկային տուրի հանդիպումից 3 օր առաջ ստացա աճուկի վնասվածք, ինչի պատճառով բաց թողեցի 5-6 մարզում ու առաջիկա հանդիպումը: Հայտացուցակը կազմելիս մարզիչն ինձ հարցրել է, թե ինչ վիճակում եմ, և ես նշել եմ, որ դեռ չեմ մարզվում և կփորձեմ սկսել մարզումները մոտակա օրերին ու այդ ժամանակ կզգամ, թե ինչ վիճակում է ոտքս: Մի քանի օր անց մարզիչը դարձյալ զանգեց ինձ և ես ասացի, որ հենց այդ օրն եմ մարզվելու և մարզումից հետո կասեմ, թե ինչ վիճակում եմ: Սակայն մարզիչն ինձ ասաց, որ այս պահին ռիսկային է ինձ հավաքական հրավիրելը: Նա նշեց, որ հետևել է իմ խաղերին և ցանկանում է իմանամ, որ շատ կարևոր խաղացող եմ իր համար: Մարզիչը հայտնեց, որ կնախընտրի հավաքական հրավիրել ավելի պատրաստ խաղացողների: Ես, բնականաբար, ընդունեցի մարզիչի որոշումը: Մի քանի օր անց նա դարձյալ զանգեց ինձ և ես ասացի, որ արդեն լավ եմ զգում և պատրաստվում եմ առաջիկա խաղին, բայց այդ պահին հավաքականի հայտացուցակն արդեն պատրաստ էր: ԱԵԼ-ի նախորդ խաղին ընդգրկվել էի հայտացուցակում և պատրաստ էի խաղալ մոտ 20 րոպե, բայց խաղադաշտ դուրս չեկա: Հարց է, թե հավաքականին միանալով ինչ վիճակում կլինեի խաղերից առաջ, բայց, ամեն դեպքում, մարզիչը որոշեց, որ դա ռիսկային է:
Առաջիկա խաղերում Հայաստանի հավաքականը հանդես կգա առանց մի քանի առանցքային խաղացողների: Ինչի՞ հաշվին պետք է լրացնել այդ բացը:
Հիմա մեր հավաքականում կան նոր ու շատ որակյալ ֆուտբոլիստներ: Մարզիչը կգնահատի, թե ինչպիսի մարզավիճակում են խաղացողները և ըստ դրա կընտրի լավագույններին: Կարծում եմ, որ ունենք լավ ու մարտունակ կազմ: Հուսով եմ, որ անպայման հաջողություն ենք ունենալու:
Առավե մանրամասն՝ սկզբնաղբյուրում: