Գիտե՞իք, որ Լուկաշենկոն Երևանի պատվավոր քաղաքացի է. Երևանի ավագանու անդամ
Գիտե՞իք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանի պատվավոր քաղաքացի է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«2001-ին են շնորհել. Ցանկը նայելիս հստակ պատկերացնում ես օրվա քաղաքական եղանակը և որոշ դեպքերում դժվար գտնում կապը Երևանի հետ…»:
Հավելենք, որ նույն տարում Երևանի պատվավոր քաղաքացու կոչում են ստացել․
Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդը, Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Էդվարդ Միրզոյանը, Գեներալ–գնդապետ, ՀՀ նախագահի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդուարդ Իսաբեկյանը, Արձակագիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրանտ Մաթևոսյանը։
Երևանի պատվավոր քաղաքացիների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։