«Լուսավոր Հայաստանը» ընդդեմ «Առաջին լրատվականի» հայց է ներկայացրել դատարան. «Սերժ Սարգսյանին չենք հանդիպել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը եւ Արմեն Եղիազարյանն ընդդեմ «Առաջին լրատվականի» հայց են ներկայացրել դատարան։
Պատգամավորները լրատվամիջոցից պահանջում են հրապարակային հերքել, իրենց ձեւակերպմամբ, զրպարտություն համարվող փաստական տվյալները, որը հրապարակել է կայքը:
Հիշեցնենք, որ խոսքն այն հրապարակման մասին է, որտեղ նշված է, թե ԼՀԿ պատգամավորները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քաղաքական հարցեր քննարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: