Մեսին կարծում է, որ 2020 թվականին չի կարողանա հեռանալ «Բարսելոնայից»
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին, հնարավոր է, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողանա փոխել ակումբային գրանցումը:
Cadena SER-ի հաղորդմամբ՝ Մեսին կարծում է, որ իր պայմանագիրն իրեն թույլ չի տա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», որի հետ 33-ամյա հարձակվողն արդեն համաձայնության է եկել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ:
Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: