Ջոնի Դեպը հետաձգել է Էմբեր Հերդի դեմ դատական լսումները` նոր «Ֆանտաստիկ արարածներ» ֆիլմի նկարահանումների պատճառով
57-ամյա դերասանը դատի է տվել նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին, որը բաժանումից հետո նրան մեղադրել է ընտանեկան բռնության մեջ։ Ջոնի Դեպը հերքում է «Ակվամենի» աստղի խոսքերը եւ մտադիր է իր պատիվը պաշտպանել մինչեւ վերջին պահը՝ այժմ արդեն ԱՄՆ-ում: Այսօր հայտնի է դարձել, որ «Կարիբյան ծովի ծովահենների” աստղը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով հետաձգել դատական նիստը՝ իր փոփոխված աշխատանքային գրաֆիկի պատճառով:
Բանն այն է, որ կինոստուդիան կորոնավիրուսի համավարակից հետո սկսել է աստիճանաբար վերադառնալ աշխատանքին եւ պլանավորել տարբեր նախագծերի հետաձգված վաղ նկարահանումները։ Այսպես, երրորդ «Ֆանտաստիկ արարածների» վրա աշխատանքը, որում Ջոնը խաղում է Գելլերտ Գրինդեւալդի կերպարում, կշարունակվի հոկտեմբերին եւ կտեւի մինչեւ հաջորդ տարվա փետրվար: Դեպը Վիրջինիայի դատարանում պետք է պարբերաբար հայտնվեր 2021 թվականի հունվարի 11-ից մինչեւ 28-ը, սակայն այժմ չի կարողանա դա անել, քանի որ Լոնդոնում կլինի մինչեւ ձմռան վերջը:
Դերասանն ընդգծել է, որ Էմբեր Հերդը չի տուժի լսումը հետաձգելու պատճառով, քանի որ նա պետք է «Ակվամենի» սիքվելում նկարահանումներ սկսի միայն հաջորդ տարի: Դերասանուհին համաձայնել է այդ հարցը քննարկել սեպտեմբերի 11-ին։