Կարլսենը նշել է իր սիրելի ֆուտբոլային ակումբը և հույս հայտնել, որ Մեսին կտեղափոխվի այդ թիմ
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ երկրպագում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբին:
«Իմ սիրելի ակումբը «Մանչեսթեր Սիթին» է: Հուսով եմ, որ Մեսին կտեղափոխվի այդ թիմ»,- Կարլսենի խոսքը մեջբերում է Chess24-ը:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռանալու մտադրության մասին: Նա չի մասնակցում «Բարսելոնայի» մարզումներին:
33-ամյա Մեսիի հետ բանակցություններ է վարում Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: