Խանգոշվիլիի սպանության գործով դատավարությունը կսկսվի Պուտինի ծննդյան օրը. DW
Հոկտեմբերի 7-ին Բեռլինի Գերագույն տարածաշրջանային դատարանում կսկսվի չեչեն նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով դատավարությունը: Այս մասին դատարանի ներկայացուցիչները հայտնել էին սեպտեմբերին: Մեղադրյալը ռուսաստանցի 55-ամյա Վադիմ Կրասիկովն է:
DW-ն գրում է, որ Գերմանիան բազմիցս քննադատել է Ռուսաստանին հետաքննության գործում համագործակցության բացակայության համար`բազմաթիվ ապացույցների ֆոնին առ այն, որ Խանգոշվիլու սպանությունը պատվիրվել է Ռուսաստանի կամ Չեչնիայի իշխանությունների կողմից: Մոսկվան հերքում է իր մասնակցությունը այս հանցագործությանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ը համընկել է դատավարության մեկնարկին, բազմիցս մահացածին անվանել է «զինյալ» և մատնանշել նրա մասնակցությունը Չեչնիայում պատերազմի ընթացքում տասնյակ մարդկանց սպանությանը: