«Եթե կարողանաս ստիպել կնոջը ժպտալ, կտեսնես Աստծո ստեղծած աշխարհի ամենագեղեցիկ բանը». Կիանու Ռիվզն այսօր դարձավ 56 տարեկան
Հոլիվուդյան հայտնի դերասան Կիանու Ռիվզը, որին շատերը ճանաչում են «Մատրիցա», «Արագություն», «Սատանայի իրավաբանը», «Կոնստանտին», «Քաղցր նոյեմբեր» եւ մի շարք այլ ֆիլմերից, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշում է ծննդյան 46-ամյակը:
Դերասանը ծնվել է Լիբանանում: Մոր կողմից Կիանուն ունի անգլիական, իսկ հոր կողմից՝ անգլիական, պորտուգալական եւ նույնիսկ չինական արմատներ:
Մինչ դերասան դառնալը Կիանուն իրեն փորձել է տարբեր ոլորտներում, եղել է մենեջեր, նաեւ՝ զբաղվել երաժշտությամբ: 1991 թ-ին Ռիվզը դարձել է Dogstar կոչվող բենդի բաս կիթառահարը: Այսօր խումբը գոյություն չունի, սակայն երաժշտության հանդեպ սերը դերասանի մեջ չի մարել:
1999 թ-ից Կիանուի կյանքում սկսվեց ողբերգությունների շղթան: Նրա ընկերուհին՝ Ջենիֆեր Սայմը, վաղաժամ ծննդաբերերություն ունեցավ. երեխան մահացած ծնվեց։ 18 ամիս անց Ջենիֆերը մահացավ... Նրա մահվան պատճառ դարձավ ողբերգական ավտովթարը:
Երբ նրա քրոջ՝ Քիմի մոտ հայտնաբերեցին արյան լեյկոզ, դերասանը ինքն էր քաջալերում Քիմին, իսկ նրա բուժման համար ծախսել է ավելի քան 5 միլիոն դոլար: Այնուհետեւ Կիանուն բացել է ֆոնդ, որով այժմ աջակցում է քաղցկեղով հիվանդներին:
Երկրպագուները Կիանուին հաճախ «բռնացնում են» ամենապարզ իրավիճակներում, որոնցում, սովորաբար, չես տեսնի հոլիվուդյան աստղերին, օրինակ՝ մետրոյից օգտվելիս, փողոցում բուրգեր ուտելիս եւ այլն: Նրանց դերասանը դուր է գալիս հենց իր պարզությամբ ու անմիջականությամբ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կյանքի մասին Ռիվզի պատկերացումները՝ ելնելով նրա՝ տարբեր տարիների մեջբերումներից:
«Ուշադիր լինելու ամենապարզ գործողությունը կարող է երկար ճանապարհ բացել քո դիմաց»:
«Ես Միքի Մաուսն եմ, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ինչ կա «կոստյումիս» ներսում»:
«Երբ զգում եմ, որ ազատ չեմ ու չեմ կարող անել սրտիս ուզածը, ես, պարզապես, գործում եմ, ես պայքարում եմ դրա դեմ»:
«Երբ քո սիրելի մարդիկ հեռանում են, այդ ժամանակ ես դու միայնակ զգում»:
«Ես ինձ սեքսուալ կամ հմայիչ չեմ համարում, բայց դա չի նշանակում, թե ես անհույս եմ»:
«Մինչեւ ականջները սիրահարված լինելը վտանգավոր բան է, բայց զվարճալի»:
«Մեկին համբուրելը խիստ անձնական ու մտերմիկ պահ է, ու մինչեւ այդ պահը կսկսվի, քո սիրտն արդեն սկսում է ուժեղ բախել»:
«Միշտ էլ հրաշալի է կանանց բացահայտելը՝ նրանց առեղծվածը, երջանկությունն ու խորությունը: Եթե կարողանաս ստիպել կնոջը ժպտալ, կտեսնես Աստծո ստեղծած աշխարհի ամենագեղեցիկ բանը»:
«Երբ դու դերասան ես, ինքնաքննադատությունը հեշտ բան է դառնում: Քեզ, նախ, սկսում են քննադատել կինոքննադատները, ու անկախ նրանից դու համաձայն ես, թե ոչ, մարդիկ սկսում եմ դատել քեզ»:
«Ինչպե՞ս եմ ես դիմակայում ծերությանը՝ շատ պարզ՝ հրաշքով ու սարսափով»: