Մեսին անտեսում է «Բարսելոնայի» նախագահի հաղորդագրությունները
Մարզական աշխարհում հեղինակավոր ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակին:
««Բարսելոնայի» նախագահը հանգիստ չի տալիս Մեսիին»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին, որի պայմանագիրն Իսպանիայի փոխչեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել:
Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Մեսին անտեսում է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի հաղորդագրություններն ու զանգերը: