Ռուսաստանցի սենատոր. 2008-ի մարտի 1-ին Հայաստանում գունավոր հեղափոխության փորձ էր ձեռնարկվել
Հետխորհրդային տարածքում ես 10 գունավոր հեղափոխություն եմ հաշվել: Ամեն ինչ սկսվեց Վրաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից, երբ Շեւարդնաձեն, ըստ էության, հեռացվեց նախագահի պաշտոնից, իսկ Սաակաշվիլին բռնազավթեց իշխանությունը: Այս մասին սեպտեմբերի 2-ին «Թավշյա հեղափոխությունները հետխորհրդային տարածքում. Ծագումը եւ հետեւանքները» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Զաբարովը:
Հետո, ըստ նրա, առաջին մայդանն էր Ուկրաինայում: Դա նարնջագույն հեղափոխություն էր: «Այդ ժամանակ եզակի իրավիճակ ստեղծվեց: Պատմության մեջ առաջին անգամ, կարծում եմ, նախագահական ընտրությունների երրորդ փուլ տեղի ունեցավ: Դա այյլեւս ոչ մի տեղ չկրկնվեց: Այնտեղ Եվրամիության կողմից հստակ միջամտություն կար, միջամտություն ԱՄՆ-ից, եւ Յանուկովիչը, այդ ժամանակ նա առաջին անգամ էր առաջադրվում, զիջեց: Այնուհետեւ Ղրղզստանն էր` «Կակաչների հեղափոխությունը», որն ավարտվեց իշխանության բռնի տապալմամբ:
Այնտեղ պատմությունը մի փոքր այլ էր: Այնտեղ ավելի շուտ հավերժական բախում սկսվեց Հյուսիսի եւ Հարավի միջեւ: Ղրղըզստանի հարուստ Հյուսիսը եւ աղքատ Հարավն անընդհատ բախման մեջ էին: Դա արդեն երկար էր ձգձգվում, եւ խնդիրը շարունակվում է: Հետո տեղի ունեցավ գունավոր հեղափոխության փորձ Ուզբեկստանում, որը ճնշվեց հանգուցյալ Իսլամ Քարիմովի կողմից: Հետո տեղի ունեցավ «տերեփուկների հեղափոխությունը» Բելառուսում: Այն արագորեն չեզոքացվեց, չնայած այդ ժամանակ Եվրոպան եւ ՄԻԵԴ-ն անմիջապես կոշտ պատժամիջոցներ սահմանեցին Բելառուսի դեմ, որոնք գոյություն ունեին երկար տարիներ: Հաջորդը Մոլդովան էր` «մանուշակագույն հեղափոխությամբ», Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին, երբ Սարգսյանը հաղթանակ տարավ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, բայց անկարգություններ սկսվեցին: Հետո` կրկին Ղրղզստանում. այն «սեխերի հեղափոխություն կոչեցին: Եւ, իհարկե, ուկրաինական եվրոմայդանը: Ես դա ապոթեոզ եմ համարում»,- պարզաբանեց Զաբարովը: