Մոսկվան եւ Մինսկը արժանապատվորեն եւ կոշտ պատասխան կտան Բելառուսը Ռուսաստանից «պոկելու» փորձերին. Լավրով
Մոսկվան կասկածելի է համարում Բելառուսի կարգավորման գործընթացում դրսից միջնորդելու գաղափարը, այդ թվում` ԵԱՀԿ-ից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բելառուսի ղեկավարությունը միջնորդության վերաբերյալ կասկածելի գաղափարներ են պարտադրվում, այդ թվում` ԵԱՀԿ-ի միջոցով, որն ինքը խորը ճգնաժամի մեջ է եւ ինքը բարեփոխման կարիք ունի եւ ի վիճակի չէ կատարել ընտրություններին միջազգային դիտորդությունն ապահովելու իր պարտավորությունները»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսին` իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո:
Ըստ նրա` Մոսկվան եւ Մինսկը արժանապատվորեն եւ կոշտ կարձագանքեն Բելառուսը Ռուսաստանից «պոկելու» փորձերին: «Երբ նրանք, ով փորձում է ցնցել իրավիճակը Բելառուսում, նրանք, ովքեր երկար տարիներ փորձում են Մինսկի հետ բոլորի համար արդեն ակնհայտ, անփույթ սիրախաղի միջոցով պոկել Բելառուսը Ռուսաստանի Դաշնությունից, խարխլել դաշնակցային պետության գործունեության հիմքերը, մենք արժանապատվորեն եւ կոշտ պատասխան կտանք փաստերի, այս երկրի ներքին գործերին ցանկացած միջամտություն մերժելու պահանջի հիման վրա եւ ելնելով նրանից, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի Հանրապետության սահմանադրության հիման վրա», - ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Ռուսաստանը Բելառուսի նախագահական ընտրությունները համարում է կայացած: «Մենք համարում ենք, ինչպես նշել է (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինն իր վերջին հարցազրույցում, նախագահական ընտրությունները կայացած: Եվ մենք իրավիճակի շուտափույթ կարգավորում ենք ակնկալում երկխոսության միջոցով` պահպանելով Բելառուսի Հանրապետության գործող Սահմանադրության նորմերը եւ հարգելով օրենքի գերակայությունը»,- ասել է Լավրովը: