Ավտոապահովագրողների բյուրոն գործունեության տասնամյակի կապակցությամբ պատրաստել է զեկույց
Սեպտեմբեր ամսին լրացավ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործունեության տասնամյակը։ Այս մասին հայտնում են Ավտոապահովագրողների Բյուրոյից։
«2020թ ․ սեպտեմբեր ամսին լրացավ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի գործունեության տասնամյակը և շնորհակալություն ենք հայտնում ձեզ երկարամյա արդյունավետ համագործակցության համար։
Բյուրոյի գործունեության տասնամյակի կապակցությամբ մենք պատրաստել ենք զեկույց, որում ամփոփված է ԱՊՊԱ համակարգի գործունեությունը՝ ըստ մի շարք ցուցանիշների։ Զեկույցում հակիրճ ներկայացված է նախորդ տարիների ընթացքում ԱՊՊԱ համակարգի ձեռքբերումներն ԱՊՊԱ պայմանագրերի կնքման, ԱՊՊԱ պատահարների գրանցման, հատուցումների կարգավորման գործընթացներում, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի այլ բարեփոխումները։
Զեկույցը ներառում է նաև ԱՊՊԱ համակարգում նախատեսվող փոփոխությունները կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- հայտնում են բյուրոյից։