Աշխարհի նախկին 6-րդ ռակետի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Իսպանացի թենիսիստուհի Կարլա Սուարես-Նավարոյի մոտ հայտնաբերվել լիմֆոիդ հյուսվածքի քաղցկեղ (Հոդջկինի հիվանդություն): Այդ մասին 31-ամյա մարզուհին հայտնել է սոցցանցերում:
«Կարիերայի ընթացքում ինձ օգնել են համբերությունն ու վստահությունը սեփական ուժերիս հանդեպ: Այժմ իմ մրցակիցն այնքան էլ հեշտ չէ: Պետք է ցուցադրեմ իմ առավելագույնը: Առջևում քիմիաթերապիայի 6-ամսյա կուրս է: Այս պահին նորմալ եմ զգում ինձ և պատրաստ եմ այն ամենին, ինչ սպասվում է ինձ»,- Twitter-ում գրել է աշխարհի նախկին 6-րդ ռակետը:
Այս պահին Սուարես-Նավարոն 71-րդն է WTA-ի վարկանիշային աղյուսակում: WTA-ի մրցաշարերում նա նվաճել է 2 տիտղոս: