ԱՄՆ-ն հայտարարել է հիպերձայնային թեւավոր հրթիռների հաջող փորձարկման մասին
ԱՄՆ Պաշտպանության նախարարության (DARPA) առաջատար հետազոտական ծրագրերի գրասենյակն ու ռազմաօդային ուժերը հաջողությամբ փորձարկել են հիպերձայնային թեւավոր հրթիռները օդային ռեակտիվ շարժիչով (WFD), հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«DARPA-ն եւ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են HAWC գերձայնային զենքի հայեցակարգի երկու տարբերակների փորձարկման հաջող ավարտի մասին, որի ընթացքում նախատիպերը կցվել են կրող ինքնաթիռի հիմնակմախքի վրա»: Պենտագոնն «այս տարվա ընթացքում պատրաստ է սկսել փորձարկումներն ազառ թռիչքի պայմաններում»:
DARPA-ն եւ ԱՄՆ ռազմաօդային ուժերը «ծայրահեղ կարեւոր տեխնոլոգիաներ են մշակում արդյունավետ եւ մատչելի հիպերձայնային թեւավոր հրթիռներ ստեղծելու համար», ընդգծվում է DARPA-ի հայտարարության մեջ: