Թաթարստանում կացնով կտրել են հայ խոհարարի մատները` ադրբեջանցուն հավի մսի փոխարեն խոզի միս մատուցելու համար (տեսանյութ, լուսանկար)
Թաթարստանում ադրբեջանցին «ռազբորկա» է սարքել հայ խոհարարի հետ, ով նրա առաջ հավի մսի փոխարեն խոզի միս է դրել, հաղորդում է Kazanfirst-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նաբերեժնիե Չելնի քաղաքում «Շաուրմա» արագ սննդի կետում:
Բանդան ներխուժել է սրճարան, աշխատակիցներին գետնին պառկեցրել եւ հրաձգություն սկսել: Միեւնույն ժամանակ, ներխուժողները ոչնչացրել են սրճարանի գույքը: Տեղի ունեցածը ֆիքսել է մեքենաներից մեկի տեսագրման սարքը: Լսվել են կրակոցներ, ապա կանանց ճիչեր:
Պատճառը եղել է այն, որ ադրբեջանցի այցելուն հավի միս է պատվիրել, սակայն դրա փոխարեն հայ խոհարարը խոզի միս է դրել: Հյուրը այդ վիրավորանքը չի կարողացել «կուլ տալ», եւ հարձակում է սկսել: Նա կացնով կտրել է հայ խոհարարի մատները:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով, կան ձերբակալվածներ, մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Հետախուզվում են 26-ամյա Գալին Գեորգի Կոնստանտինովիչը, 30-ամյա Տերենտեւ Դանիլ Վյաչեսլավովիչը, 23-ամյա Մուստաֆին Ռամիլ Ռաշիտովիչը եւ 26-ամյա Ուշակով Մաքսիմ Ալեքսեևիչը: