«Պենյարոլը» պաշտոնանկ է արել Դիեգո Ֆորլանին
Ուրուգվայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը չի շարունակի աշխատանքը «Պենյարոլի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Պենյարոլը» խզել է 41-ամյա մասնագետի պայմանագիրը: Նրա հեռացման պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Դիեգո Ֆորլանը «Պենյարոլի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2019 թվականի դեկտեմբերից:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր նախորդ տարվա օգոստոսին: Ֆորլանի վերջին ակումբը Հոնկոնգի «Կիտչին» էր։ Նա հանդես է եկել նաեւ «Ինդեպենդիենտեում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Վիլյառեալում», «Աթլետիկոյում», «Ինտերում», «Ինտերնասիոնալում», «Սերեսո Օսակայում», «Պենյարոլում», «Մումբայ Սիթիում»։