Թուրքիայում «գյուլենական» զինվորականների հերթական խմբին են ձերբակալել
2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված «գյուլենական համայնքի» անդամների ձերբակալությունները դեռ շարունակվում են՝ գրում է ermenihaber.am-ը:
Այս անգամ FETÖ-ի հետ (Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) կապ ունենալու մեջ կասկածվող 31 զինվորական է ձերբակալվել:
Նշվում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից երկրի ԶՈւ-ում գյուլենականների ցանցի դեմ իրականացող մի հետաքննության շրջանակներում:
Հաղորդվում է, որ ձերբակալման որոշում է կայացվել 47 կասկածյալի նկատմամբ, սակայն երկրի մի քանի նահանգներում սկսված համաժամանակյա օպերացիաների արդյունքում մինչ այժմ հաջողվել է ձերբակալել նրանցից 31-ին: Ձերբկալվածների թվում է ռազմաօդային ուժերի հրամանատարության 1 մայոր, որն ավելի վաղ հրաժարական էր տվել: