«Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակը
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Միլանի «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչն է, տեղեկացնում է Sport1-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բավարիան» դեռ պաշտոնական բանակցություններ չի սկսել «Ինտերի» հետ, սակայն թիմերի ղեկավարները քննարկել են 27-ամյա կիսապաշտպանի հնարավոր տեղափոխության մանրամասները:
Բրոզովիչին «Բավարիայում» դիտարկում են որպես թիմի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարային փոխարինող:
Transfermarkt-ը Բրոզովիչին գնահատում է 50 միլիոն եվրո: Ավարտված մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստն «Ինտերի» կազմում 46 խաղում խփել է 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: