Բնական ու նուրբ․ Սոնա Ռուբենյանի նոր լուսանկարը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոնան նվազագույն շպարով է, նա արձակել է ալիքավոր վարսերը։ Սոնան կրում է սեւ բլուզ, պիջակ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են ոճային զարդերը․ գունավոր քարերով ականջօղեր, վզնոցներ։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ եւ սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը. երգչուհին շպարված չէր։ Սոնա Ռուբենյանը լուսանկարը չէր մեկնաբանել։