Ամառային զգեստ, նվազագույն շպար․ Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է կապույտ երանգի պուտավոր պրինտով զգեստ։ Լուսինե Թովմասյանը նվազագույն շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրառում չի կաարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր ամուսնու եւ դստեր՝ Արիանայի հետ։ Նրանք երեքն էլ ամառային հանդերձանքով էին։ Լուսինեն նստել էր ամուսնու գոգին, իսկ դուստրն՝ իր։ Հրապարակմանը կից գեղեցկուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Երեքով»։