Տիագո Ալկանտարան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Goal.com-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ 29-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված «Լիվերպուլը» չի կարողանում համաձայնության գալ «Բավարիայի» հետ:
«Լիվերպուլն» Ալկանտարայի դիմաց պատրաստ է վճարել ոչ ավել, քան 20 միլիոն եվրո: «Բավարիան» Տիագո Ալկանտարայի տրանսֆերի համար պահանջում է 30-40 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Գերմանիայի ավարտված առաջնությունում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման, խփել 3 գոլ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տիագո Ալկանտարան արդեն հրաժեշտ է տվել իր թիմակիցներին: Արդեն ավարտված մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։