Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասին վիրահատել են
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասին վիրահատել են : Այս մասին հայտնել է վարչապետի բյուրոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների նրա վիճակը լավանում է, եւ շուտով նրան դուրս կգրեն: Բյուրոյում չեն հստակեցրել, թե արդյոք վիրահատությունը պլանային է եղել:
Նշվում է, որ մինչ նրա վերադարձը վարչապետի պարտականությունները կկատարի ֆինանսների նախարար Մարտին Հելմեն: