Օզիլին առաջարկել են տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը գայթակղիչ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից:
Fanatik-ի փոխանցմամբ՝ «Ալ Նասր» ակումբը Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր: «Ալ Նասրը» մտադիր է 31-ամյա Օզիլին ձեռք բերել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբը նաև դեմ չի լինի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել հաջորդ տարվա ամռանը, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
Ավելի վաղ Մեսութ Օզիլը հայտարարել էր, որ մտադիր է մինչև պայմանագրի ավարտը մնալ «Արսենալում»: Նախորդ մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: