«Բոկա Խունիորսի» 19 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
Արգենտինական «Բոկա Խունիորսում» կորոնավիրուսի բռնկում է գրանցվել: Ֆուտբոլիստների շրջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 19 դեպք, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Առաջիկայում վարակվածները կհանձնեն COVID-19-ի ևս մեկ թեստ:
Սեպտեմբերի 17-ին «Բոկա Խունիորսը» Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում պետք է մրցի պարագվայական «Լիբերտադի» հետ: