Որովայն՝ ծննդաբերությունից հետո, կրծկալ․ Քեթի Փերին կիսվել է «ազնիվ» լուսանկարով
Երգչուհի Քեթի Փերին Instagram-ի Stories բաժնում կիսվել է լուսանկարով, որտեղ նա կերպարանք է ընդունել կերակրման համար նախատեսված կրծկալով եւ ծննդաբերությունից հետո մնացած դեռ մեծ որովայնով։
Արտիստուհին ներքնազգեստով լուսանկարվել է լոգարանում եւ կատակել, որ MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը մասնակցելու համար իր կերպարի վրա «հոգնածությունն» է աշխատել:
35-ամյա երգչուհին աղջկան լույս աշխարհ է բերել օգոստոսի 27-ին։ Երեխայի հայրը դերասան Օռլանդո Բլումն է։ Նշվում է, որ աղջկան անվանել են Դեյզի Դավ Բլում։