ԱՄՆ ՌԾՈՒ-ի հետախուզական ինքնաթիռը վթարի է ենթարկվել
ԱՄՆ ռազմածովային ուժերի E-2 Hawkeye ինքնաթիռը երկուշաբթի վթարի է ենթարկվել Վիրջինիայի ափերի մոտ, անձնակազմի չորս անդամի հաջողվել է փրկվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Գորդոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«E-2-ը կործանվել է երեկոյան ժամը 16:05-ի սահմաններում,- նշել է նա:- Երկու օդաչու եւ անձնակազմի երկու այլ անդամ ապահով կերպով լքել են ինքնաթիռը»:
Ներկայացուցիչը պարզաբանել է, որ E-2-ն ուսումնական թռիչք էր իրականացնում Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի մոտակայքում: Նա հավելել է, որ անձնակազմի անդամները «լուրջ վնասվածքներ չեն ստացել»:
Ներկայումս վթարի պատճառների հետաքննություն է ընթանում: