Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական հեռագիր է հղվել»,-ասվում է հաղորդագրության մեջ: