ԵՊՀ-ում «անհնազանդների» ցուցակ են կազմում. Ուսում են հասկանալ, թե «քամին որտեղից է փչում». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ամենաքննարկվող հարցերից մեկը կապված էր ԿԳՄՍ կողմից ներկայացված կրթական չափորոշիչների հետ, որոնք մասնագիտական շրջանակների եւ հանրության որոշակի հատվածի կողմից բավական կոշտ քննադատության արժանացան։ Այս հարցում հատկապես աչքի էին ընկնում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների հեղինակավոր դասախոսներ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքն իշխանություններին շատ խիստ «նեղացրել է», իսկ ներկայումս էլ որոշակի գործողությունների են նախապատրաստվում։
Մեր համալսարանական աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները ԵՊՀ ղեկավարությանը հանձնարարել են ուսումնասիրել եւ պարզել, թե ինչո՞ւ են հատկապես տվյալ դասախոսներն ակտիվացել թեմայի հետ կապված, հասկանալ, թե «քամին որտեղից է փչում» եւ, որ ամենակարեւորն է, այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչ առկա՞ է, թե՞ ոչ։
Մեր տեղեկություններով, հանձնարարվել է նաեւ առանձին ցուցակներում «ի մի բերել անհնազանդներին», որպեսզի առաջիկայում նրանց նկատմամբ կոնկրետ մեխանիզմներ իրականացվեն ու քայլեր կիրառվեն։Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել, որ գտնեն այնպիսի միջոցներ, որպեսզի այդ դասախոսներից շատերը դադարեցնեն իրենց դասախոսական գործունեությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: