ՈւԵՖԱ․ Եթե կորոնավիրուսի պատճառով հավաքականը 13 խաղացող չհայտավորի, հանդիպումը տեղի չի ունենա
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է սկզբունքները, որոնք կկիրառվեն ազգային հավաքականներում կորոնավիրուսով վարակվածների առկայության դեպքում, հաղորդում է կազմակերպության կայքը։
Նախախաղային թեստերի դրական պատասխանների դեպքում, վարակվածները կամ ամբողջ թիմը կմնա կարանտինում, իսկ ազգային ֆեդերացիան չի կարողանա թիմին դուրս բերել խաղադաշտ։
Հանդիպումը տեղի կունենա, եթե թիմը հայտավորի առնվազն 13 ֆուտբոլիստի դարպասապահի հետ։ Հակառակ դեպքում, խաղը կտեղափոխվի պահեստային օր։ Հանդիպումը կարող է տեղափոխվել նաեւ չեզոք տարածք։
Եթե խաղը տեղափոխելու հնարավորություն չլինի, պարտություն կգրանցվի այն թիմին, որի պատճառով հանդիպումը տեղի չի ունեցել։ Եթե ՈւԵՖԱ-ն որոշի, որ երկու թիմերն էլ մեղավոր չեն, տեղի կունենա վիճակահանություն երեք տարբերակով՝ ոչ ոքի 0։0 հաշվով, դաշտի տերերի հաղթանակ 1։0 հաշվով կամ հյուրերի հաղթանակ 1։0 հաշվով։