Դիանա Գրիգորյանը նոր հաղորդում է վարելու
Հայկական սերիալների ամենաքննարկվող սցենարիստ Դիանա Գրիգորյանը շուտով «Արմենիա» հեռուստատեսությամբ հեղինակային նոր ծրագիր կվարի: Շատերը կհիշեն նրա «Բումերանգ»-ն ու «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիք»-ը, որոնց փոխարինելու է եկել «Փակագծերից դուրս»-ը:
BRAVO.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հաղորդումը եթերում կլինի հոկտեմբերից.«Այն սոցիալական բնույթ ունի. կփորձենք լուծել խնդիրներ, իհարկե, մեր հնարավորությունների սահմանում: Ընտրվելու եւ քննարկվելու են ամենաթիրախային թեմաները: Մենք պարզապես զրուցելու ենք, շփվելու ենք այն մարդկանց հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել են եզրագծից այն կողմ: Էժանագին եւ շինծու բանավեճեր չեն լինի»:
Մանրամասներն այստեղ