«Յուրաքանչյուր մարդու մեջ կա արեւ։ Միայն թույլ տվեք, որ այն շողա»․ Հասմիկ Խոջյանի քնքուշ կերպարը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ ու քնքուշ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է մուգ երանգի հագուստ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Հասմիկ Խոջյանը մեջբերել է Սոկրատի խոսքերը․ «Յուրաքանչյուր մարդու մեջ կա արեւ։ Միայն թույլ տվեք, որ այն շողա»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի ջինսե տաբատ էր կրում ու Դիսնեյի ամենահայտնի մկնիկի պատկերով շապիկ։ Հասմիկն արձակել էր մազերն ու սպորտային կոշիկներ ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել։