«Ռոմայի» հարձակվողը կտեղափոխվի «Բայեր»
Իտալական «Ռոմայի» հարձակվող Պատրիկ Շիկը կարիերան կշարունակի գերմանական «Բայերում», հաղորդում է Sky Sport Italia-ն։ Կողմերը հասել են համաձայնության։
24-ամյա չեխ ֆուտբոլիստն անցած մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է գերմանական «ՌԲ Լայպցիգում»։
Գերմանիայի անցած առաջնությունում Պատրիկ Շիկը մասնակցել է 22 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Պատրիկ Շիկը 2016 թվականից Չեխիայի հավաքականի խաղացող է։