Բուզովան իր երգերի վրա մեծ գումարներ է ծախսում
«Դոմ-2» հեռւոստաշոուի հաղորդավարի երգերը սկսվել են «Под звуки поцелуев» երգով, որը մի ակնթարթում դարձել է հիթ եւ անվերջանալի ծաղրի առարկա, ինչպես Օլյայի շատ երգեր։ Այդ թվում «Мало половин» սինգլը, որտեղ ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ բաժանվելուց հետո նա «բացում է այլ տղամարդկանց աշխարհը»:
Ռեփեր ST-ն գրել է այս երգը, երբ հոգնել է ամուսնալուծության պատճառով Բուզովայի լացը լսելուց (նա եւ կինը՝ Ասոլն ընկերություն են անում Օլգայի հետ): «Мало половин»-ը անմխիթար Օլյային նվիրել է Ստեպանովը։ Իսկ ահա նրա հաջորդ երգերը՝ «Чемпион» եւ «Она не боится», վաճառել է 2,6 մլն ռուբլով։ Ինքը՝ Բուզովան, որը երկու բարձրագույն կրթություն ունի, ոչինչ չի գրում։ Եվ, տեսնելով Օլգայի արտասովոր արտահայտությունների մեր լավագույն 5-յակը (թեեւ կարելի է կազմել Top-100), դուք կհասկանաք, թե ինչու:
1.«Պապս ասաց չի մեռնի, մինչեւ նրա համար որդի չունենամ»։
(Պապը ծոռներին այդպես էլ չսպասեց։ Այժմ Օլյան խոստանում է որդի ունենալ տատիկի՝ Ալլա Տիմոֆեեւնայի համար)
2.«Ես հաճախ եմ այցելում Չեչնյա եւ սիրում եմ այս երկիրը»
(Սա Օլյան է հայտարարել Գրոզնի կատարած այցի ժամանակ տված հարցազրույցում՝ մոռանալով, որ Չեչնյան երկիր չէ, այլ Ռուսասատնի կազմում գտնվող պետություն է)
3.«Я об стену горох».
4.«Я блокадница». (Տարօրինակ ծիծաղով ասել է Բուզովան տեսախցիկի առջեւ՝ ափսեից լիզելով ուտելիքի մնացորդը։ Այս «կատակի» համար նա ստիպված է եղել ներողություն խնդրել)
5.«Աստվածային կաշա».
(Նկատի է ունեցել երկնային մանանա)։
Հետևեք մեզ Telegram-ում