Թրամփը կցանկանար կնոջ տեսնել նախագահի պաշտոնում, սակայն ոչ Քամալա Հարիսին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար կնոջ տեսնել նախագահի պաշտոնում, սակայն հավելել է, որ դա չպետք է լինի Քամալա Հարիսը՝ Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածուն, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով The Hill-ին:
Թրամփը պարզաբանել է, որ Հարիսը «ոչ կոմպետենտ» է:
Թրամփի խոսքով՝ բոլորը ցանկանում են նախագահի պաշտոնում տեսնել իր դստերը՝ Իվանկային: «Եվ ես չեմ կարող մեղադրել նրանց»,-հավելել է նա: