Հայաստանում կորոնավիրուսի 205 940 թեստ է անցկացվել
Հայաստանում կորոնավիրուսի 205 940 թեստ է անցկացվել. 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 69 476 թեստ: Այդ ցուցանիշով այսօր Հայաստանն աշխարհում 77-րդ տեղում է:
Աշխարհում 1 մլն բնակչությանը բաժին ընկնող անցկացված թեստերի թվով առաջնորդում են Ֆարերյան կղիզները (93 086 թեստ, 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 1 903 833 թեստ, ընդհանուր բնակչությունը՝48 894 մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում մոտ 2 թեստ: Աշխարհում անցկացված թեստերի բացարձակ թվով առաջնորդում են Չինաստանը (90 410 000), ԱՄՆ-ն (81 832 247) եւ Հնդկաստանը (42 307 914):
Worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ Հայաստանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 781 եւ կորոնավիրուսից մահվան 879 դեպք: Ապաքինվել է 37 722 պացիենտ, 5180 պացիենտ բուժում է ստանում:
Հայաստանում 1 մլն բնկաչությանը բաժին է ընկնում վարակման 14 770 (այդ ցուցանիշով աշխարհում 14-րդ տեղում ենք) եւ մահվան 297 (այդ ցուցանիշով աշխարհում 21-րդ տեղում ենք) դեպք:
Աշխարհում գրանցվել է վարակման 25 403 273 եւ մահվան 850 797 դեպք: Ապաքինվել է . 17 714 919 պացիենտ, 6 837 557 պացիենտ բուժում է ստանում, ընդ որում նրանցից 61 103-ի (1%) վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր: