Ռոյսն ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ
Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը լիովին ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է Bild-ը:
«Ինձ լավ եմ զգում: Արդեն վերադարձել եմ Դորտմունդ և մարզվում եմ թիմի հետ»,- ասել է Ռոյսը:
Նշվում է, որ Ռոյսը կկարողանա մասնակցել սեպտեմբերի 14-ին տեղի ունենալիք «Դույսբուրգի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության հանդիպմանը:
Ռոյսը ազդրի մկանային վնասվածքի պատճառով չի խաղացել փետրվարից։