Ամերիկացիների մեծ մասն աջակցություն է հայտնել NBA-ի բասկետբոլիստներին
ԱՄՆ-ի բնակչության մեծ մասն աջակցել է NBA-ի բասկետբոլիստներին, որոնք հակառասիստական ակցիա են իրականացրել՝ բոյկոտելով NBA-ի փլեյ-օֆֆի հանդիպումները, տեղեկացնում է CNN-ը:
«Միլուոկիի» բասկետբոլիստները բոյկոտել էին «Օռլանդոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի շարքի չորրորդ հանդիպումը:
Բասկետբոլիստները դուրս չէին եկել խաղահրապարակ՝ մնալով հանդերձարանում: Այդ կերպ «Միլուոկին» աջակցությունն էին հայտնել ԱՄՆ-ում նոր թափ հավաքած հակառասիստական շարժմանը, որը սկսվել էր ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջոյկոբ Բլեյքի վրա կրակոցներ արձակելուց հետո: 29-ամյա Բլեյքը ծանր վիճակում հիվանդանոցում է:
«Միլուոկիի» բասկետբոլիստների այդ քայլից հետո NBA-ը հետաձգել էր օրվա մյուս՝ «Օկլահոմա» - «Հյուսթոն» և «Լեյքերս» - «Պորտլենդ» խաղերը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն NBA-ն անվանել էր քաղաքական կազմակերպություն՝ նշելով, որ նրանց քայլերը վնաս են թե՜ սպորտին, թե՜ պետությանը: