Մերսոն. Մեսին այլևս լավագույնը չէ և իմաստ չունի նրա դիմաց վճարել 500 միլիոն
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլային վերլուծաբան Մերսոնը խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Լիոնել Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն ժամանակները շատ արագ են փոխվում և նա այլևս լավագույնը չէ:
Արդյո՞ք իմաստ ունի նրա տեղափոխության դիմաց վճարել 500 միլիոն եվրո: Կարծում եմ, որ ոչ»,- Մերսոնի խոսքը փոխանցում է Daily Star-ը:
Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտը Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է բանակցում արգենտինացի հարձակվողի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: