Կլաուդիո Բրավոն տեղափոխվեց «Բետիս»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոն մարզական կարիերան կշարունակի իսպանական «Բետիսում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
37-ամյա Բրավոյի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված էր մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ: Նա ազատ գործակալի կարգավիճակում էր:
Կլաուդիո Բրավոն 2016 թվականին կատալոնական «Բարսելոնայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրել է 61 հանդիպում, բաց թողել 60 գոլ և 20 անգամ անառիկ պահել դարպասը:
Մանչեսթերցիների հետ նա դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ էլ հաղթել երկրի գավաթի խաղարկությունում: