Լուկաշենկոն երեկ դուրս է եկել Անկախության պալատից՝ ինքնաձիգը ձեռքին (Լուսանկար)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել Անկախության պաատից՝ ինքնաձիգը ձեռքին։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի Telegram-ալիք-ը։
«Լուկաշենկոյի գտնվելու վայրի մասին հարցին ի պատասխան՝ նրա մամուլի քարտուղարը Ռիա Նովոստի-ին ուղարկել է Անկախության պալատի ֆոնին նրա՝ ինքնաձիգով լուսանկարը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ցուցարարների բազմությունը շարժվել էր դեպի նախագահի նստավայրը, որը շրջափակված էր ուժեղացված պաշտպանությամբ։ Ավելի ուշ ցուցարարները հեռացել էին, իսկ շրջափակումը՝ հանվել։