24 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Լոռու մարզի՝ Մեծ Պարնի գյուղի /Հին և Նոր/ ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: